From Moral Politics to International Justice

  • Rolf Hosfeld The Potsdam Lepsius House
Keywords: William Gladstone, Johannes Lepsius, Alfred Dreyfus, Emile Zola, Bad government, Imperialism, Indictment, Friedrich Naumann, Weltpolitik, Enver Pasha, Talaat Pasha, Adolf Hitler, Henry Morgenthau, Boghos Noubar, James Bryce, Crimes against humanity, Rafael Lemkin

Abstract

Եվրոպայի համար XIX դարը Ֆրանսիական հեղափոխության և նապոլեոնյան պատերազմների փորձառություններից հետո բնութագրվում էր տերությունների միջև հավասարակշռության գերակայության գաղափարով: Չնայած շահերի վրա հիմնված քաղաքականության որոշակի գերակշռությանը՝ ժամանակն իր հետ բերում էր նաև բարոյական քաղաքականության կողմնորոշում: Հետհեղափոխական քաոսի համայնապատկերում նրան բնորոշ էր նաև մարդկային առաջադիմության զարգացման հայեցակարգը: Ստրկացման և գաղութային հանցագործությունների դեմ ի հայտ եկան կարևոր բարոյաքաղաքական քարոզարշավներ: XIX դարի վերջի հայամետ քարոզարշավները պետք է դիտարկվեն այդ համատեքստում: Վիլյամ Գլադստոնը գործում էր եվրոպական ժողովուրդների ժողովրդավարական միության՝ մարդու իրավունքների և ազատականության հայեցակարգի հիման վրա, որը «լիբերալ» իմպերիալիզմի դիրքորոշումը չէր բացառում: Նույնը վերաբերում էր Գերմանիայում Յոհաննես Լեփսիուսին: Նրանք երկուսն էլ, հակառակ իրենց կառավարությունների՝ սոսկ շահերի վրա հիմնված քաղաքականությանը, ձգտում էին ամրապնդել հասարակական կարծիքի իշխանությունը: Ընդ որում՝ արտակարգ էին համաշխարհային պատերազմի ժամանակ հետապնդվող հայերի փրկության նպատակով Լեփսիուսի գործադրած ջանքերը, որը ամենևին հաշվի չէր առնում բեռլինյան պաշտոնական քաղաքականությունը: Հանուն մարդու իրավունքների տեղի ունեցող հասարակական բարոյաքաղաքական քարոզարշավները պետք է, այնուհանդերձ, ունենային ինստիտուցիոնալ և քաղաքական հետևանքներ: Դա առաջին անգամ պարզորոշ դարձրեց 1921 թ. Բեռլինում Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը, որն ուղղակիորեն նպաստեց ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիայի ի հայտ գալուն:

Author Biography

Rolf Hosfeld, The Potsdam Lepsius House

Academic Director of the Potsdam Lepsius House in Germany (rolf.hosfeld@gmx.de)

Published
2015-12-23