История градостроительства и архитектуры армян Нижнего Дона в российской историографии и перспектива развития тематики

НАХИЧЕВАНЬ-НА-ДОНУ: ПРОШЛОЕ И НАСТОЯЩЕЕ

  • Ольга Баева Южный федеральный университет
Keywords: архитектура армян Нижнего Дона, градостроительство армян Нижнего Дона, историография, Нахичевань-на-Дону

Abstract

Հոդվածը լուսաբանում է Ներքին Դոնի հայերի քաղաքաշինության և ճարտարապետության պատմության հարցերը՝ առկա գիտական ուսումնասիրությունների բացահայտման վերլուծության և համակարգման նպատակով։ Դոնի հայերին նվիրված բոլոր գիտական ուսումնասիրությունների համակարգը կարելի է բաժանել երկու խմբի. առաջինում ներկայացված են Ներքին Դոնի հայերի պատմությանը վերաբերող ընդհանուր աշխատությունները, որոնցում այս կամ այն կերպ ներկայացված են վերաբնակեցման, շինարարության և ճարտարապետության շուրջ հարցերը։ Երկրորդ խումբը ներառում է այն խնդիրները, որոնք անմիջականորեն նվիրված են Դոնի հայերի քաղաքաշինության և ճարտարապետության պատմությանը։ Տվյալ թեմայի պատմագրության զարգացման մեջ կարելի է առանձնացնել հետևյալ փուլերը՝ XIX դարի վերջ - XX դարի սկիզբ, խորհրդային շրջան՝ 1920-1990-ական թթ., XX դարի վերջ - XXI դարի սկիզբ։ Պատմագրության զարգացման առաջին փուլը բնութագրվում է ոչ այնքան հետազոտական աշխատանքների առկայությամբ, որքան գրավոր աղբյուրների կուտակմամբ։

Պատմական-ճարտարապետական խնդիրների առավել արդյունավետ լուծումներ են ի հայտ եկել նորագույն շրջանում, սակայն խորհրդային տարիներին ստեղծվել է գիտական հիմք, որը տվյալների մեծ բազա է։ Հենց XX դարի կեսերին գիտական շրջանառության մեջ էին դրվել այժմ հայտնի աղբյուրների մեծ մասը։ Եզրափակելով հեղինակը եզրակացնում է, որ առավել լավ են ուսումնասիրված Ներքին Դոնի հայերի քաղաքաշինության և բնակելի ճարտարապետության պատմության հետ կապված հարցերը, սակայն միայն նյութի նկարագրման մակարդակով, որը մանրակրկիտ վերլուծության կարիք ունի։ Այսօր կա անհրաժեշտություն ավելի մանրամասն դիտարկելու Ներքին Դոնի հայերի դերը ռուսական ճարտապետության մեջ՝ սկսած կլասիցիզմի վարպետների աշխատանքներից մինչև մոդեռնիզմի դարաշրջանը, վերլուծել նախիջևանցիների ճարտարապետության զարգացման կապը Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի հայկական շինարարության հետ։ Կարևոր է նաև նորագույն շրջանի հայ ճարտարապետության կազմավորման խնդրի կապը Ռուսաստանի հայերի՝ XX դարի Հայաստանի մշակույթի ներդրման մեջ։

Author Biography

Ольга Баева, Южный федеральный университет

Доцент кафедры истории архитектуры, искусства и архитектурной реставрации Академии архитектуры и искусств, кандидат исторических наук (olabaeva@mail.ru)

Published
2015-06-01