От Арджо Арича до Мрена. Сравнительный анализ работы экспедиций 1920 и 2013 годов, изучавших памятники в окрестностях Текора

  • Армен Казарян Государственный институт искусствознания Министерства культуры РФ
Keywords: Армянская архитектура, Ани, Мрен, Хцконк, Багаран, состояние памятников, Ашхарбек Калантар, Восточная Турция, Карсская область, этноцид

Abstract

Հոդվածում վերլուծվում է Շիրակ և Արշարունիք պատմական նահանգների տարածքում գտնվող հուշարձանների վիճակը, որոնց ճարտարապետությունը Բագրատունյաց դարաշրջանի Անիի հայկական քաղաքային ճարտարապետության դպրոցի կայացման համար հիմք հանդիսացավ:

Տեկոր (Դիգոր) քաղաքի շրջակայքում գտնվող հուշարձաններով հարուստ տարածքը XX դարի սկզբին գրավել է միջնադարագետների ուշադրությունը, սակայն դրանց ուսումնասիրությունը երկար տարիներ դադարեցվել է 1920 թ. Թուրքիայի կողմից Կարսի մարզը գրավելու պատճառով։ 1950-1960 թթ. Թուրքիայում հայկական մշակույթի այդ հուշարձաններին պատճառված վնասները հայտնի են միայն ընդհանուր գծերով։ Տեկորի շրջակայքում գտնվող հնագույն քաղաքների ու գյուղերի շինությունների օրինակով հեղինակը փորձել է պարզել դրանց ոչնչացման պատճառներն ու մեթոդները:

Հուշարձանների համեմատական վերլուծություն կատարելու համար հեղինակը կառույցները նկարագրում է 1920 և 2013 թթ.Ախուրյանի ձախ ափին և Անիից հարավ ընկած տարածքում երկու գիտական արշավախմբերի արդյունքների հիման վրա։ Համեմատական քննությունը հավաստում է, որ հայկական մշակույթի հուշարձանների ոչնչացումը կանխամտածված է եղել։ Այդ գործողությունները հիմնականում կատարվել են թուրքական բանակի կողմից, ինչը ապացուցում է իշխանությունների մասնակցությունը այդ գործին։

Պետության՝ որպես Հայոց ցեղասպանության կազմակերպչի անպատժելիությունը, ցեղասպանության հերքումը թուրքական կառավարությանը դրդեցին իրենց ոչ ձեռնտու հարցը լուծել արմատական-քրեական մեթոդներով։ Հոդվածում առաջարկվում է Թուրքիայում հայկական ճարտարապետության ժառանգության պահպանման նպատակով լայնորեն ներգրավել միջազգային կազմակերպություններին

Author Biography

Армен Казарян, Государственный институт искусствознания Министерства культуры РФ

Заместитель директора по научной работе, доктор искусствоведения, иностранный член Национальной академии наук Республики Армения (armenkazaryan@yahoo.com)

Published
2015-06-01