Армянские общественные организации на Кубани в конце XIX – начале XX вв

  • Каринэ Садым Кубанский государственный медицинский университет
Keywords: национальные меньшинства, общественные организации, благотворительность, устав

Abstract

XIX դարի վերջին – XX դարի սկզբին Կուբանում հայկական հասարակական կազմակերպությունների ստեղծման կարևոր նախապայմաններից են եղել այդ ժամանակահատվածում տվյալ տարածաշրջանում առկա բազմազգ բնակչությունը, ժողովրդի ձգտումը դեպի էթնիկ և մշակութային համախմբում, ռուսական քաղաքների և մարզերի կյանքում ոչ պետական կազմակերպությունների աճող դերը, Ռուսական կայսրության տարբեր շերտերի ներգրավվածությունը արդիականացման գործընթացում։ Այդ հասարակությունների գործունեությունը ուղղված էր ինքնության պահպանմանը, սփյուռքի ներկայացուցիչների նյութական աջակցության ապահովմանը, ազգային մշակույթի տարածմանը։

Հասարակության մեջ գերակշռում էին բարեգործական կազմակերպությունները։ Դրանց գործունեության հիմնական ուղղություններն էին նվիրատվությունների հավաքումն ու բաժանումը, սոցիալական օգնությունը, լուսավորչական աշխատանքը։ Ինչպես բարեգործական վիճակախաղերից, համերգներից, ներկայացումներից, նաև եկեղեցական պարագաների վաճառքից ստացված գումարի մեծ մասը նման կազմակերպությունները ծախսում էին իրենց էթնիկ խմբի համար մշակութային և կրթական հաստատություններ բացելու և պահպանելու, ինչպես նաև նպաստներ և կրթաթոշակներ տալու համար։ Լուսավորչական առաքելությունն իրականացնում էին գրադարաններ ստեղծելով, մայրենի լեզվով գրքեր վաճառելով, հրատարակչական գործունեություն ծավալելով։

Ազգային փոքրամասնությունների երկրորդ խումբը գրական-գեղարվեստական միավորումներն են։ Նրանց գործունեության առաջնահերթ ուղղվածությունն ազգային մշակույթի տարածումն էր սփյուռքում, որին ներգրավում էին գրողներ, երաժիշտներ՝ համերգներ և դասախոսություններ կազմակերպելու նպատակով։ Այդպիսի միջոցառումներից ստացված գումարը նույնպես հատկացվում էր հասարակության գործունեության ոլորտի ընդլայնմանը։

Հայկական ընկերությունների կազմակերպչական հիմքերը գրեթե չէին տարբերվում մյուս ազգային կառույցներից։ Ընկերության գործերը տնօրինում էր Վարչության (Խորհուրդ) և ընկերության անդամների ընդհանուր ժողովը։ Պետության հիմնական գործառույթը կազմակերպության հիմնադիրների հուսալիության վերահսկումն էր։ Ընկերությունների միջոցները գոյանում էին նաև տարեկան կամ ամսական անդամավճարներից, ընկերության անդամների կամ այլ անձանց նվիրատվություններից, ունեցվածքից ստացված եկամուտից: Հայկական կազմակերպություններին օգնում էին առևտրականները և միջին խավի ներկայացուցիչները։

XIX-XX դարերում Հայկական հասարակական կազմակերպությունների սոցիալ-մշակութային ակտիվ գործունեությունը դրական ազդեցություն է ունեցել սոցիալ-քաղաքական և մշակութային կյանքի վրա, նպաստել է բազմամշակութային տարածաշրջանում էթնիկ խմբերի հակամարտությունների կանխարգելմանը։

Author Biography

Каринэ Садым, Кубанский государственный медицинский университет

Доцент кафедры философии, психологии и педагогики, кандидат исторических наук (karinakor@mail.ru)

Published
2015-06-01