Армянский национальный район на Кубани: образование, статус, политические процессы

  • Виктор Акопян Пятигорского государственного лингвистического университета
Keywords: Армянский национальный район, Северо-Кавказский край, Юг России, коренизация, малая форма автономии, национальные меньшинства, новая экономическая политика, этнос

Abstract

Հոդվածը նվիրված է Կուբանի Հայկական շրջանին (Կրասնոդարի մարզ), որը կազմավորվել է 1925 թ. և վերացել 1953 թ.։ Տեղի հայերի նախնիները եղել են Օսմանյան կայսրության հյուսիսարևելյան շրջաններից գաղթածներ: Այնտեղ էր գտնվում նաև հայկական պատմամշակութային շրջանը՝ Համշենը։ Թուրքական իշխանությունների բռնություններից և ցեղասպանությունից փրկված համշենահայերը XIX դարի կեսերից սկսել են բնակություն հաստատել Ռուսաստանի կովկասյան ափերին։

Ազգային շրջանը կազմավորվել է Մայկոպի մարզի Խադիժենսկու և Կուբանի մարզի Գորյաչեկլյուչևսկու շրջանների հայկական գյուղերի միավորման հետևանքով։ Հայկական շրջանի վարչական կենտրոնը դարձել է Ելիզավետպոլի գյուղը, որը 1936 թ. վերանվանվել է Շաhումյան։

Հեղինակը շրջանի պատմությունը պայմանականորեն բաժանում է երեք փուլի։ Առաջինը՝ 1925-1930 թթ., երբ այն գտնվել է Մայկոպի մարզի կազմում։ Երկրորդը՝ 1930-1937 թթ. մարզային բաժանման վերացումից հետո, այն ուղղակիորեն դարձել է Դոնի Ռոստովին ենթակա, որը Հյուսիսկովկասյան մարզի կենտրոնն է (1934 թ. Ազովսևծովյան)։ Երրորդը՝ 1937-1953 թթ., երբ շրջանը ընդգրկվել է Կրասնոդարի մարզի կազմում։ Հոդվածում դիտարկվում են առաջին երկու փուլերը, երբ շրջանը ունեցել է ազգային կարգավիճակ (մի շարք աղբյուրներում՝ ինքնավար)։

Հայկական մարզին բնորոշ էին ինքնավար կազմավորումների հատկանիշները։ Հետևաբար հեղինակը այդ տարածքային կազմավորումը դիտարկում է որպես ինքնավարության «փոքր տեսակ»։ Հոդվածի առանցքը «ազգայնացման» քաղաքականությունը («արմատավորումը») է, պաշտոնական, մշակութային հաստատությունների փաստաթղթերի թարգմանությունը մայրենի լեզվով։ Հայկական երկու շրջաններում (Դոնի Հայկական և Մյասնիկյան) այդ քաղաքականությունը նույնպես հաճախ կոչվում էր «հայկականացում»։

Հոդվածագիրը եզրակացնում է, որ չնայած խորհրդային վարչակարգին՝ Հայկական մարզի գոյությունը նպաստում էր բնակչության ազգային ինքնության պահպանմանը: Սակայն ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը ի վերջո հանգեցրեց Հայկական մարզի վերացմանը 1953 թ.։

Author Biography

Виктор Акопян, Пятигорского государственного лингвистического университета

Доцент, кандидат исторических наук (zaven2005@yandex.ru)

Published
2015-06-01