Johannes Lepsius: the First Historian of the Armenian Genocide and his Humanitarian Engagement

  • Rolf Hosfeld The Potsdam Lepsius House
Keywords: Genocide, Turkization, Nationalism, MoralLaw, One-party dictatorship, JohannesLepsius, Henry Morgenthau, Mehmet Talaat, Enver Pasha, Hans von Wangenheim, Abdul Hamid II

Abstract

Առաջին աշխարհամարտի տարիներին, անկախ այն բանից, թե որտեղ էր հիշատակվում կայսերական Գերմանիայի կառավարությանը միշտ վրդովմունք պատճառող Յոհաննես Լեփսիուսի անունը՝ Ռայխստագում թե շրջանառվող տեղեկություններում, այն առնչվում էր միայն Օսմանյան պետությունում ցեղասպանության ենթարկվող հայերին: Լեփսիուսը` իբրև մի մարդ, ում համար քաղաքականության ասպարեզում բարոյական չափանիշները ավելի կարևոր էին, քան ազգային շահերը, գերմանացիների մեջ բացառություն էր: Սկզբնական շրջանում նա հույս էր տածում, որ Գերմանիան կունենա Թուրքիայում իրավական պետություն ձևավորելուն նպաստող դերակատարում: Առնվազն 1915 թ. ամռանը, սակայն, նրա համար պարզ դարձավ, որ հակառակ գործընթաց է տեղի ունենում: 1916 թ., չնայած սպառնալից հետևանքներով հղի ռազմական գրաքննությանը, նա գաղտնի հրատարակեց և հասարակական շրջաններին առաքեց 300 էջից բաղկացած՝ «Թուրքիայում հայ ժողովրդի վիճակի մասին տեղեկագիրը» խորագրով իր աշխատությունը, ինչը քաղաքացիական արիության բացառիկ օրինակ էր: Առ այսօր զարմանք ու հիացմունք են պատճառում Լեփսիուսի օգտագործած մեծաթիվ սկզբնաղբյուրները, ինչպես նաև թուրքերի դիտավորություններին առնչվող նրա դիպուկ և հստակ վերլուծությունները: Կանադացի պատմաբան Ուլրիխ Տրումպեները դեռևս 1968 թ. այդ գիրքն անվանել է պատմագրական տեղեկությունների՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող լավագույն համադրություն: Լեփսիուսի տեղեկագիրը բացառում է օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի տեղահանության «միջոցառումը»՝ որպես ոչ կանխամտածված գործողություն որակելու հանգամանքը: Ինչպես պարզաբանվում է, խոսքը վերաբերում էր ներքաղաքական մի ծրագրի, որում սառնասրտորեն ու սթափ հաշվրկով նախատեսվում էին հետևողականորեն իրականացնել հայ ժողովրդի ոչնչացումը և որպես վերջնական նպատակ օսմանյան հայրենիք հորջորջվող տարածքների վերջնական թրքացումը:

Author Biography

Rolf Hosfeld, The Potsdam Lepsius House

Academic Director of the Potsdam Lepsius House in Germany (rolf.hosfeld@gmx.de)

Published
2015-03-01