Τhe Parallel Crime: the Armenian and the Greek Genocides

  • Teofanis Malkidis Tecnological Institute of Kavala
Keywords: Armenian Genocide, Greek Genocide, Ottoman State, Young- Turks, Mustafa Kemal (“Ataturk”), History, Diplomacy, Politics, Denial, Recognition

Abstract

Օսմանյան պետությունում երիտթուրքերի համախմբման և քեմալական շարժման ձևավորմամբ առավել արմատավորվեց ազգայնական գաղափարախոսությունը, և 1908 թ. իշխանության գլուխ անցնելով՝ խնդիր դրեցին բնաջնջելու քրիստոնյա բնակչությանը: Դա հնարավոր եղավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո: Ցեղասպանության կենտրոնական թիրախը դարձան հայերն ու հույները:

Երբ Հայոց եղեռնն արդեն ավարտին էր մոտենում, հերթը հասավ հույներին: Կիրառվում էին նույն մեթոդները՝ ջարդեր, գազանություններ, զանգվածային բռնություններ, կանանց և երեխաների գերեվարում, բռնի իսլամացում, մահվան քարավաններ:

Հոդվածում զուգահեռ է անցկացվում հայերի և հույների ցեղասպանությունների միջև: Երիտթուրքերի և քեմալականների հանցագործությանը զոհ դարձան 1.500.000 հայեր և 1.000.000 հույներ: Հեղինակը նշում է, որ հայ և հույն բնակչության ավելի քան 50%-ի կանխամտածված բնաջնջումը, ըստ ՄԱԿ-ի չափանիշների (Կոնվենցիայի 2-րդ հոդված, ա, բ, գ, դ և ե կետեր) և Ցեղասպանության մասին այլ փաստաթղթերի, պետք է որակվի ցեղասպանություն:

Author Biography

Teofanis Malkidis, Tecnological Institute of Kavala

Professor of Tecnological Institute of Kavala (Greece) (malkidis@gmail.com)

Published
2015-03-01