К вопросу об определении «художественной школы» в культуре хачкаров

  • Татьяна Варданесова ЕГУ
Keywords: хачкар, археология, художественный стиль, композиция, средневековая культура, художественная школа, направление в искусстве, Котайк, Арагацотн, Армения

Abstract

Հոդվածում քննարկված հարցերը վերաբերում են խաչքարային մշակույթի քիչ ուսումնասիրված այնպիսի թեմայի, ինչպիսին է խաչքարային դպրոցի գաղափարը, որը գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում այս մշակույթի ընդհանուր հարցերի շրջանակներում: Հայաստանի ֆեոդալական մասնատվածության պայմաններում, երբ երկիրը բաժանված էր մի շարք ոչ մեծ իշխանությունների, գեղարվեստական դպրոցների երևույթը օրինաչափ է և նկատելի ճարտարապետության և մանրանկարչության մեջ: Սակայն խաչքարային մշակույթում այս հարցը դեռևս հետազոտված չէ: Հեղինակը վերլուծում է և հիմնավորում այն սկզբունքները և չափանիշները, որոնց հիման վրա կարելի է խոսել խաչքարային մշակույթի մեջ «գեղարվեստական դպրոցի» գոյության մասին: Այդ սկզբունքների որոշման համար նա դիմել է հայկական միջնադարյան մշակույթի այն ոլորտներին, ինչպիսիք են ճարտարապետությունը և մանրանկարչությունը, որոնցում դպրոցների առանձնացման հարցն արդեն ուսումնասիրվել է: «Դպրոց»՝ որպես գիտության, գրականության կամ մշակույթի մեջ ուղղվածություն, նշանակում է հիմնական հայացքների ամբողջություն, սկզբունքների և մեթոդների ժառանգում: Դրանք հաշվի են առնվել Արագածոտնի և Կոտայքի ուսումնասիրվող խաչքարերի տարածաշրջանային ոճի առանձնահատկությունների հստակեցման հարցում:

Author Biography

Татьяна Варданесова, ЕГУ

Старший научный сотрудник лаборатории археологических исследований ЕГУ, кандидат исторических наук (vartanesova@yahoo.com)

Published
2014-12-01