1895 թ. Դիարբեքիրի կոտորածը ֆրանցիսկյան միանձնուհու տեսանկյունից

  • Վարուժան Պողոսյան ԵՊՀ ՀՀԻ

Abstract

«Դիարբեքիրի կոտորածները (1895 թ. նոյեմբեր)» վերնագրով նամակի հեղինակի` ֆրանցիսկյան միանձնուհի Մարթայի կյանքի և գործունեության մասին մեզ չհաջողվեց տեղեկություններ հայթայթել: Իր ընտանիքի անդամներին հղած` 1896 թ. փետրվարի 23-ի թվակիր սույն նամակում նա անկողմնակալորեն ներկայացնում է 1895 թ. նոյեմբերին Դիարբեքիրում տեղի ունեցած հայկական կոտորածի զանազան մանրամասներ, որի ականատեսն է եղել: Նրա պատումը համալրում է այն տեղեկությունները, որոնք պատմաբաններին գլխավորապես մատչելի են շնորհիվ Դիարբեքիրում Ֆրանսիայի փոխհյուպատոս Գուստավ Մեյրիեի` Կոստանդնուպոլսում Ֆրանսիայի դեսպան Պոլ Կամբոնին հղած զեկուցագրերի: Նամակագիրը ոչ միայն բացահայտում է օսմանյան տեղական որոշ պաշտոնյաների չարագուշակ դերը Դիարբեքիրի կոտորածում, այլև արժևորում Գ. Մեյրիեի և եվրոպացի տարբեր վանականների անձնուրաց հայանպաստ գործունեությունը: Նա համառոտակի անդրադարձներ է կատարում նաև Մարդինում, Մալաթիայում, Ուրֆայում և Խարբերդում բնակվող հայերի անմխիթար կացությանը և նրանց բնաջնջման որոշ դրվագների:

Author Biography

Վարուժան Պողոսյան, ԵՊՀ ՀՀԻ

առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր (varuzhan.poghosyan@mail.ru)

Published
2013-11-28
Section
Publications