Aspects of the Greek Genocide

  • Teofanis Malkidis Tecnological Institute of Kavala (Greece)

Abstract

Օսմանյան կայսրությունում բնակված հույներին երկարատև գոյատևումից հետո բռնի միջոցներով հարկադրել են լքել այդ երկիրը: Հալածանքները հետագայում վերածվել են ցեղասպանության. երկու միլիոն վեց հարյուր հազար (ըստ 1914 թ. մարդահամարի) հույներից մեկ միլիոնը կոտորածների զոհ դարձավ: Հույն ժողովրդի ցեղասպանությունը մարդկության դեմ գործված ամենամեծ հանցանքներից է, որը դեռևս մնում է անպատիժ: Վերապրած հույներն արտաքսվեցին անմարդկային պայմաններում, կամ համընդհանուր բնաջնջման սպառնալիքի տակ հազարավորներն ընդունեցին իսլամը և մնացին Թուրքիայում: Իսկ զանգվածային բնաջնջման մնացորդների մի մասը դարձավ գաղթական և սփռվեց աշխարհով մեկ: Նրանց մեծ մասը գնաց Հունաստան, նախկին Խորհրդային Միություն, Արևմտյան Եվրոպա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա: Հոդվածում քննարկվում են հույն ժողովրդի ցեղասպանության պատմությունը և մերօրյա կողմերը:

Author Biography

Teofanis Malkidis, Tecnological Institute of Kavala (Greece)

Professor  (malkidis@gmail.com)

Published
2013-11-28