Krikor Zohrab et les Jeunes-turcs : La trahison de L’idéal Ottoman

  • Raymond H. Kevorkian The University of Paris VIII (Saint-Denis)

Abstract

Երիտթուրք և հայ վերնախավերի միջև գոյություն ունեցած բարդ հարաբերությունները հազվադեպ են ուսումնասիրության նյութ դարձել: Նույնիսկ թվում է, թե այն երբևէ չի հետաքրքրել հետազոտողներին, թեպետ այդ կապերի քննությունը, երկու վերնախավի մտադրությունների որոշակի ընդհանրության տեսակետից, կարող էր բազում առումներով պարզաբանել դրանց զարգացման առանձնահատկությունները` ժամանակի գերիշխող հարցի հարաբերակցությամբ, այն է` Օսմանյան կայսրության քաղաքական զարգացման մոդելի` կենտրոնացված ազգային պետության (ինչին ցանկանում էին հասնել երիտթուրքերը) կամ ապակենտրոնացված բազմազգ պետության (ինչին ցանկանում էին հասնել հայերը) միջև ընտրության հարցում:

Այս երևույթի քննարկումը հայկական վերնախավի անդամներից մեկի` Գրիգոր Զոհրապի (1861-1915) օրինակով ենթադրում է, անտարակույս, հարցի ուսումնասիրությունը նեղ տեսանկյունից, սակայն, այդուհանդերձ, թույլ կտա ամենամոտ տարածությունից եզրագծելու երկու միջավայրի որդեգրած դիրքորոշումներն ամենահրատապ հարցերին դեմ հանդիման: Այստեղ կմատնանշենք մասնավորապես այս փայլուն դատապաշտպանի` օսմանյան խորհրդարանի անդամի ներգրավվածությունն իրավական պետության զարգացման գործընթացում մի երկրում, որն ինքնակալական ավանդույթի կրողն էր:

Author Biography

Raymond H. Kevorkian, The University of Paris VIII (Saint-Denis)

Director of Studies at the University of Paris VIII (Saint-Denis) (rhkevorkian@wanadoo.fr)

Published
2013-11-28